Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.12.2020 | 00:02

Նա հզոր է ինչ­պես իր ներ­ման, այն­պես էլ իր բար­կու­թյու­նը թա­փե­լու մեջ. որ­քան մեծ է նրա ո­ղոր­մու­թյու­նը, այն­քան էլ մեծ է նրա հան­դի­մա­նու­թյու­նը։ Մար­դը դատ­վում է ըստ իր գոր­ծե­րի. մե­ղա­վորն իր հափշ­տա­կու­թյան հա­մար չի ճո­ղոպ­րի, իսկ բա­րե­պաշտ մար­դը շնորհ կգտ­նի իր համ­բե­րու­թյան հա­մար։ Ա­մեն ո­ղոր­մա­ծու­թյան հա­մար Տե­րը տեղ կա­նի. յու­րա­քան­չյուր ոք հա­տու­ցում կգտ­նի ըստ իր գոր­ծե­րի։ Մի՛ ա­սա, թե` «Կթաքն­վեմ Տի­րո­ջից», և` «Ո՞վ կհի­շի ինձ»։ «Բա­զում ժո­ղովր­դի մեջ չեմ նկատ­վի, ո­րով­հետև իմ հո­գին ի՞նչ է այդ­չափ ա­րա­րած­նե­րի մեջ»։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը
16. 13-17

Դիտվել է՝ 25737

Մեկնաբանություններ